Գերմանացի գիտնականները հայտնաբերել են բնական մթերք, որը կարող է ճնշել COVID-19

Ուլմի համալսարանի մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի հետազոտողները հրապարակել են իրենց աշխատանքը bioRxiv ամսագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետների կարծիքով՝ արոսենու սև պտուղների հյութն առավել արդյունավետորեն է ճնշում վիրուսի գործունեությունը մարդու մարմնում: Նրանք նաև կարծում են, որ նռան հյութը կարող է ոչնչացնել կորոնավիրուսի հարուցիչների մինչև 80 տոկոսը: Մնացած բնական հյութերն ու կանաչ թեյը նույնպես ի վիճակի են թուլացնելու հիվանդությունը, քանի որ դրանք ունեն թթվային միջավայր և բուսական պոլիֆենոլներ, որոնք բացասաբար են ազդում վիրուսի վրա:

Աղբյուր՝ Հայացք