Չայանե

Հայաստանը լի է թաքնված գանձերով՝ պատմական, մշակութային և, իհարկե՛, բուսաբանական։

Մեր՝ էկոլոգիապես մաքուր լեռնային շրջանները հարուստ են բազմաթիվ խոտաբույսերով, որոնք դարեր շարունակ հավաքվել ու օգտագործվել են ավանդական խոհանոցում և բժշկության մեջ։

Մենք միավորել ենք փորձն ու ավանդույթները, ուսումնասիրել ենք բույսերի առողջարար հատկությունները, աշխատել ենք ստեղծել թեյերի և խոտաբույսերի լավագույն համադրություններ։ Ահա այսպես է ստեղծվել հայկական Չայանե թեյը, որի զանազան համադրությունները կդառնան ձեր թեյերի հավաքածուի զարդը։